Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում
դիտումներ: 127
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով վնասվել է «Toyota Ipsum» մակնիշի (վարորդ՝ Գնել Խ.) ավտոմեքենայի աջակողմյան դիմային հատվածը. տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը (մոտ 0.25 խմ)։