Քիմ Քարդաշյանը, ով վերջին տարիներին վերադառնում է իր հայկական արմատներին, տոնում է ծննդյան 39-ամյակը
Հոկտեմբերի 19-ին իրապատում շոուի աստղն Instagram-ի «սթորի» հատվածում լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր հետևորդներին ներկայացրել է ծննդյան արարողությանն ընդառաջ մտերիմների շրջապատում կազմակերպված շքեղ ընթրիքից լուսանկարներ:
Հաղորդվում է, որ Քիմն ընթրիքը կազմակերպել է մոր՝ Քրիս Ջեների՝ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում գտնվող տանը, թեև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը ներկա չի գտնվել ընթրիքին՝ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանյաց արարողությանը մասնակցելու պատճառով:
Երեկոյի դիմահարդարումն ապահովել է Քիմի 22-ամյա քույրը՝ Քայլի Ջեները: Լոգասենյակում դիմահարդարման ընթացքն ու նախապատրաստական աշխատանքները ցուցադրելուց հետո, 39-ամյա Քիմը հետևորդներին ցույց է տվել շքեղ ընթրիքի սեղանը:
Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։
Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։
Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Նա հայտնի դարձավ 2007 թվականին թողարկված պոռնո ֆիլմի շնորհիվ։
Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։
Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։ Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։
2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։ Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն երկու դուստր և երկու որդի։
2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ
Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի։
Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։
Ինքը՝ Քարդաշյանը, երբեք չի թաքցնում, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել։ Նա վստահ է, որ հայրը կհպարտանար իր այդ որոշման համար: Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել
Կարապի լճում։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում։ Այժմ Քիմ Քարդաշյանը հաջողակ բիզնես լեդի է: Վերջերս նա գործարկեց Skims ներքնազգեստի ապրանքանիշը։ Նա նպատակ ունի որակյալ ներքնազգեստը հասանելի դարձնել սոցիալական բոլոր շերտերի համար։ Skims–ում չկան գերթանկարժեք ներքնազգեստներ։ Առաջին երկու շաբաթներին ապրանքանիշի վաճառքի ցուցանիշն ապշեցուցիչ էր.
Քիմն արդեն հարստացել է երկու միլիոն դոլարով։ Մի պահ անգամ օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր, որովհետև կայքը չէր դիմացել այցելությունների ծանրաբեռնվածությանը: 2018 թվականին Forbes ամսագիրը հեռուստատեսային աստղի կարողությունը գնահատեց 45.5 մլն դոլար, որով նա զբաղեցնում է 47-րդ տեղն ամենից շատ վաստակող հայտնի անձնաց ցանկում:
Քիմը երկրորդ անգամ Հայաստան ժամանեց այս տարի քրոջ` Քորթնի ու երեխաների հետ` մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին։ Նա իր ելույթում հայտնեց, որ Հայաստանում SKIMS ներքնազգեստի արտադրություն և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծելու մտադրություն ունի:
Քիմը հասցրեց իր երեք զավակներին (բացի ավագ Նորթից, որին մկրտել էին 2015թ.–ին, Երուսաղեմում) մկրտել Էջմիածնում։ Հայաստանում անցկացրած վերջին օրը Քարդաշյանների ընտանիքն այցելելեց Գառնի։ Նրանք հագել էին հայ դիզայներների կարած հագուստները։ Քիմն ու Քորթնին Հայաստանում նկարահանեցին Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։
Հայտնի հեռուստաաստղն ինքնուրույն կարողացել է դառնալ ճանաչված ու պահանջված: Իսկ վերջին տարիներին նա վերադառնում է իր հայկական արմատներին: