Հայերեն   English   Русский  

Զինեդին Զիդանը ցանկանում է մնալ «Ռեալում»


  
դիտումներ: 141

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Այն, ինչին ես հասել եմ «Ռեալում», արդեն անցյալում է: Մենք ապրում ենք ներկայով, իսկ այժմ երկրպագուները գոհ չեն մեր ցուցադրած խաղից:
Չգիտեմ, թե ինչ է գրում մամուլը, ես ցանկանում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: