Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա առթիվ
Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:
Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:
Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։
Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:
Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:
Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։
Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:
Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:
Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը:
Շնորհակալություն։