Հայերեն   English   Русский  

Մոսկվան Երևանին բողոքի նոտա կուղարկի զենքի մրցույթի տապալման համար․ «Ռիա նովոստի»


  
դիտումներ: 163

Մոսկվան Երևանի բողոքի նոտա կուղարկի զենքի վաճառքի մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը․ հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

Հայտնում են, որ այս տարվա մայիսին Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ։ Որակական պահանջներին բավարաել է միայն ORSIS-ը՝ «Պրոմտեխնոլոգիի» խմբի մասը, որը տարիներ շարունակ Հայաստանին մատակարարել է զենք, փամփուշտներ և օպտիկա։ Ըստ հաղորդագրության՝ շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակված է առանց պարզաբանումների։ Օգոստոսին ընկերությունը դիմել է փաստաբանի, որը ներկայացնում է ընկերության շահերը Հայաստանում․ արդյունքում հայց է ներկայացվել։

Բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։

Փաստաթուղթը ստորագրել է «Մինպրոմտորգի» ղեկավարի տեղակալ Օլեգ Ռյազանցևը, այն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Դրանում մասնավորապես մատնանշվում է, որ ORSIS-ի՝ մրցույթին մասնակցության հայտը «առանց հիմնավորումների մերժվել է», իսկ բուն ընկերությունը «առանց փաստարկման ընդգրկված է անբարեխիղճ մատակարարների ցանկում»։

Բողոքի նոտայում նշվում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած՝ ընկերությունն օրենքով փոխհատուցում պետք է վճարի այն բանից հետո, երբ հաղթել է մրցույթը և ինքն է հրաժարվել գործարքի կնքումից։

Դավիթ Տոնոյանին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: