Հայերեն   English   Русский  

​Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը


  
դիտումներ: 959

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին,

ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության համատեքստում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և դրանց արդյունքներին: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է նաև Արցախում ԱՄՆ կողմից մարդասիրական ծրագրերի շարունակման և նոր ուղղություններով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը ևս անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և համահայկական նշանակության հարցերում նրանց հետևողական աշխատանքին: Նա նաև ԱԺ նախագահին է ներկայացրել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն առաջ մղելու, այնպես էլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրենց կառույցի կատարած աշխատանքը և հետագա ծրագրերը:

Քննարկվել են արտերկրում գործող հայկական կառույցների համագործակցությանը և Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

4 Attachments





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: