Հայերեն   English   Русский  

Փաշինյանը չի հերքում, որ մինչև իր թավշյա իշխանազավթումը տնտեսության վիճակը անհամեմատ ավելի դրական է եղե


Շարմազանով,ֆբ գրառում


  
դիտումներ: 277

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից հնեցրած մտքին, թե նա կերազեր հասնել մինչհեղափոխական կառավարության 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշին, մեղադրելով ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանին վարչապետ չառաջադրելու մեջ:

Նախ, առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ:

  • Փաշինյանը չի հերքում, որ մինչև իր թավշյա իշխանազավթումը տնտեսության վիճակը անհամեմատ ավելի դրական է եղել և չի վիճարկում իր ներկայացրած ցուցանիշը:
  • Ավելին, չգիտես ինչու՝միտումնավոր մոռանում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության
    համար հանրապետականը նույնքան պատասխանատվություն է կրել և կրում, որքան Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար:
    Հետևաբար, այդ կառավարության և՛ բացթողումների և՛ ձեռքբերումների քաղաքական պատասխանատուն հանրապետականն է, այդ թվում նաև՝ 10.7 տնտեսական ակտիվության:
  • Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց երկու բան.
    1. Որ քաղաքական օրակարգ չունի և անվերջ մնացել է անցյալում:
    2. Այսօրվա քայլող իշխանության հիմնական այլընտրանքը շարունակում է մնալ հանրապետականը:
  • 2018-ի ապրիլից պնդել ու պնդում եմ, որ այս իշխանազավթումը թավշյա չէր և, առավել ևս, զուտ հայկական չէր:
    Ժամանակը ցույց տվեց, որ 1.5 տարվա ընթացքում մեր ամենակարևոր ոլորտում՝ անվտանգությունում, մենք ունենք լուրջ խնդիրներ, և դրա լավագույն գնահատականը տվել է Փաշինյանի կողմից գեներալ-մայորի ուսադիրներ ստացած ԱԱԾ նախկին պետը:
  • Իսկ հանրապետականի քայլերը վերլուծելու փոխարեն, Փաշինյանը թող ասի՝ ու՞ր են խոստացված թռիչքային զարգացումը, ներդրումները, ներգաղթը և, վերջապես, ու՞ր է կորել նրա չարաբաստիկ կախարդական փայտիկը:
  • Հ.Գ.Փաշինյանի այս ջղաձգումները ցույց տվեցին, որ հանրապետականը ճիշտ ուղղությամբ է շարժվում:

    Շուրջ 60.000 ձայնը, որ կարծում եմ՝ ինքն էլ գիտի՝ ավելի շատ է եղել. դրա վառ ապացույցը:
    Իսկ Շարմազանովի և Աշոտյանի համար մի անհանգստացի:
    Մենք ենք ընտրել թե՛ մեր կուսակցությունը, թե՛ առաջնորդին և թե՛ պայքարի ճանապարհը, որի համար ոչ միայն չենք փոշմանել, այլ ընդհակառակը՝ պարզ կարող ենք նայել ցանկացածի աչքերին:
    Եվ վերջում, մի շտապեք հապճեպ եզրահանգումներ անել:
    Ինչպես ասում են՝ еще не вечер.





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: