Հայերեն   English   Русский  

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը երկարաձգեց ժամկետը


  
դիտումներ: 483

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել էր թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը, որը փաստորեն, դատարանը մերժել է։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: