Կապուտիկյանի բառերը, տողերը հոգուց են բխում.
լույս ընծայվեց Կապուտիկյանի հոբելյանին նվիրված «Միայնակ մեծություն» գիրքը
իսկ ապա նաև` մեր ողջ բազմազգ գրականության մեջ: Կարդում եմ գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը` ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ և անսահմանորեն բարի: Գրքի մթնոլորտը նման է հայկական լեռներին հովանի դարձած երկնակամարին` արևոտ, ջերմ, գունագեղ:
… Սիլվան ոչ թե գիրք է գրել, այլ սխրանք է գործել,- գրել է լիտվացի բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսը Կապուտիկյանի մասին:
Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է համամարդկային զգացմունքի մարմնավորման:
«Սիլվա Կապուտիկյան. Միայնակ մեծություն» գրքում զետեղվել են բանաստեղծություններ հեղինակի «Մեծ սիրո մասին», «Հարազատներին», «Իմ Հայաստանը», «Մտորումներ» շարքերից: Կապուտիկյանի լավագույն գործերը ներկայացվել են հայերենով և ռուսերենով:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 24-ին:
«Ներառել եմ այն ստեղծագործությունները, որոնք շատ եմ հավանում, բայց գիրքը կարող էր ավելի ծավալուն ստացվել, եթե սահմանափակումներ չլինեին: Կապուտիկյանի գործերը թարգմանել են այնպիսի պոետներ, ինչպիսիք են Ալիգերը, Ախմադուլինան և այլք:
Նրանք կարողացել են հասկանալ Սիլվայի բանաստեղծությունն ու ռուսերենով հաղորդել դրանց ոճն ու մեղեդին»,-նշեց գրքի կազմող, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:
Նրա խոսքով` Կապուտիկյանը մեծ պոետ է: «Կապուտիկյանի բառերը, տողերը հոգուց են բխում»,-շեշտեց Հարությունյանը:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ ընդգծեց, որ Կապուտիկյանը շատ բանիմաց էր, իմաստուն:
«Կապուտիկյանը ճանապարհորդում էր այն երկրներով, որտեղ հայաշատ համայնքներ կան, նա կապ էր պահպանում հայերի հետ, հայրենասիրություն քարոզում արտերկրում»,-նշեց Դեմիրճյանը:
Շնորհանդեսին բանաստեղծի ստեղծագործություններն ընթերցեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Խաչատրյանն ու Լիլիա Մկրտչյանը:
Գիրքը լույս է ընծայել «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը: Կենտրոնի հրատարակած առաջին գիրքը լրագրող Լևոն Ազրոյանի «Հույժ վտանգավոր է Ռայխի համար» գիրքը:
Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ միշտ կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խոարցել է "Մտորումներ ճանապարհի կեսին" (1961), "Յոթ կայարաններ" (1966), "Դեպի խորքը լեռան" (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը:
Կապուտիկյանի ստեղծագոտծության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է "Քարավանները դեռ քայլում են" (1964), "Խճանկար հոգու և քարտեզի գույներից" (1976) և այլ ուղեգրություններ:
Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների:
Հանդես է գալիս ժամանակի կարևորագույն խնդիրներն արծարծող հրապարակախոսական հոգվածներով:
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու:
Կապուտիկյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, 2009թ. բացվել է նրա տուն-թանգարանը: