Հայերեն   English   Русский  

Թուրք ընդդիմադիր կուսակցապետ.«Երևում է բոլորը հաղթեցին, բա մենք ի՞նչ շահեցինք»


  
դիտումներ: 213

Թուրքիայի ընդդիմիադիր ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները քննադատել է իշխանություններին Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության և «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի համար:

Աքշեները, Սոչիում կնքված համաձայնագրին անդրադառնալով ափսոսանք է հայտնել, որ բանակցային սեղանին պարտություն են կրել: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից «խաղաղության ակունք» ռազմագործողությունն ուշացած քայլ է եղել և հավելել, որ գոնե ներկայումս կարողացել են կանգնեցնել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին», որպեսզի վերջիններս պաշտոնապես պետություն չհիմնեն:

Ընդդիմադիր կուսակցապետը, հետահայաց նայելով Սիրիայի հարցի պատմությանը, ասել է.

«Մենք ինչու՞ ենք Սիրիայի հետ այս վիճակին հասել: Եմենում, Սիրիայում, Թունիսում և մյուս երկրներում սկսվեց արաբական գարունը: Եղբայր Ասադը միանգամից մարդասպան Ասադի վերածվեց: Այնտեղ (Սիրիայում) քաղաքացիական պատերազմ սկսվեց: ԱՄՆ-ն փոխեց հարացույցը և ասաց, որ իր գրաված տարածքներում ժողովրդավարություն և մարդու իրավունքներ է հաստատելու: ԱՄՆ-ն նավթային շրջանում պայքարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այնտեղ էին նաև Ռուսաստանը և Իրանը: Պաշտոնապես Իրանը և Ռուսաստանը իրավունք ունեին զորք տեղակայելու: Երևում է, որ բոլորը հաղթեցին, բա մենք ի՞նչ շահեցինք»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: