Հայերեն   English   Русский  

Ես որպես մարդ բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին. Արման Աբովյան


  
դիտումներ: 194

Բավական դժվար է խոսել այս թեմայի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկյտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերին ու ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Նաիրի Հունանյանին տեսակցելու հարցին:

«Դա ամենացավոտ, ամենասուր և ամենավատ օրն էր ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է դատապարտյալի խնդրանքին, որի ազգանունը ես անգամ նշել չեմ ցանկանում, որն ուզում է վաղաժամկետ ազատ արձակվի, ապա մենք պետք է սպասենք։ Ես անգամ չեմ ցանկանում մեկնաբանել նրա խնդրանքը՝ արդա՞ր է այն, թե՞ ոչ: Որոշումը պետք է ընդունի երկրի իշխանությունը»,- ասաց Աբովյանը։

Այն հարցին՝ հնարավոր է, որ ինքն էլ հետևի իր գործընկերոջ օրինակին, տեսակցի Հունանյանին ու նրան հարցեր ուղի, Արման Աբովյանն ասաց.

«Ես բազմաթիվ հարցեր ունեմ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Բայց որպես քաղաքական գործիչ զերծ կմնամ դրանց բարձրաձայնումից»:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դատապարտվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով։ Այդ օրը նա իր հանցակիցների հետ զավթել է Հայաստանի խորհրդարանը։ Հարձակման հետևանքով սպանվել են նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և վեց պատգամավոր, ևս 30 հոգի ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել։ Ահաբեկչության պատվիրատուներն այդպես էլ չեն բացահայտվել։ Գործը կառչվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: