Հայերեն   English   Русский  

Ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվել Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում


  
դիտումներ: 286

Ըստ որոշ տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ՝ հոկտեմբերի 24–ին, ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Նրա հարցաքննությունն ընթացել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությանը զուգահեռ։ Վերջինս հիշեցնենք, այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հարցաքննվել են ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Այս գործի շրջանակներում կալանավորվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: