Հայերեն   English   Русский  

Ինձ թվում է, որ Հրայր Թովմասյանն ինքն է ուզում, որ իր հարցը դառնա քաղաքական. Հովհաննես Իգիթյան


  
դիտումներ: 108

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործին, ասաց, որ ինքը դրանցում քաղաքական ենթատեքստ ու հետապնդում չի տեսնում:

«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Եթե մենք ժամանակ ունենայինք, ես ձեզ կպատմեի, թե որն է քաղաքական հետապնդումը: Իսկ հիմա բոլոր գործընթացները տեղի են ունենում օրենքով թույլատրելիի շրջանակում։ Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում նրա տուն, կոտրում դուռն ու առանց արտոնության ձեռքերը ոլորում և փողոց հանում։ Հարուցվել է գործ, և գործում կան որոշակի հանգամանքներ, որոնք պետք է պարզել, այդ գործի շրջանակում տրվում են համապատասխան հարցեր։ Եվ եթե դա քաղաքական հետապնդում է, ապա քաղաքակիրթ աշխարհում, ստացվում է, բոլորին հետապնդում են, որովհետև բոլորին հարցեր են տալիս և սպասում հստակ պատասխանների»,- ասաց Իգիթյանը։

Խոսելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործի և նրա դեմ իրականացվող ճնշումների մասին՝ պատգամավորն ասաց, որ իր կարծիքով Հրայր Թովմասյանն է ուզում, որ իր հարցը դառնա քաղաքական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: