Մի քանի տարուց թռչող ավտոմեքենաները կլինեն ամենուր
Գերմանական Lilium GmbH ընկերությունը թողարկել է տեսահոլովակ, որտեղ ցուցադրել է իրենց առաջին թռչող օդանավը՝ ստեղծված, որպես«օդային տաքսի»:
Մյունխենում գործող Lilium GmbH ընկերությունը ստեղծել է էլեկտրական «Լիլիում» օդանավը, որը կարողանում է ուղղահայաց օդ բարձրանալ և վայրեջք կատարել: Օդանավի ստեղծման հիմնական նպատակը, այն որպես հասարակական տրանսպորտ օգտագործելն է:
Վերջապես, ինչպես խոստացել էր՝ ընկերությունը թողարկեց նոր տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում էր «փորձնական թռիչքի առաջին փորձարկությունը»:
Տեսահոլովակի վերջում ընկերությունը նշում է, որ օդանավը կգործարկվի2025 թ.-ին:
Ի տարբերություն այլ «օդային տաքսիների» «Լիլիումը» ունի նստատեղեր և մեկ անգամ լիցքավորվելով կարողանում է թռչել ավելի քան 300 կմ, իսկ արագությունը կարող է հասցնել ժամում 100 կմ-ից ավելի:
Նախատեսվում է նաև, որ սպառողների համար կանչերի հատուկ ծրագիր ևս կստեղծվի,ինչպես օրինակ՝ Uber տաքսին ունի: Ընկերության ծրագրերից մեկն է նյույորքցիներին Մանհեթենից տանել JFK օդանավակայան 6 րոպեում:
Այսպիսով, եթե գերմանացիներին հաջողվի մինչև 2025 թ. օդային տաքիներ ստեղծել, ապա մենք կսկենք ապրել ինչպես «Հետ դեպի ապագա» ֆիլմում է:
Միգուցե թռչող ավտոմեքենաները վերջապես իրականություն դառնան, ին՞չ եք կարծում: Դուք կնախընտրեք ունենալ թռչող ավտոմեքենա, թե՞ օգտվել թռչող տաքսիներից: Մի բան պարզ է, որ թռչող ավտոմեքենաները մեծապես կխնայեն ժամանակը: