Հայերեն   English   Русский  

Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկակար է մահացել, ևս մեկը՝ հոսպիտալացվել. ԱԻՆ-ից հաստատում են տեղեկությունը


  
դիտումներ: 400

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան, հայտնում էShamshyan.com-ը:

Քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Մեզ հայտնեցին, որ այս պահին դեռ չեն պարզել զոհված փրկարարի ինքնությունը, իսկ վիրավորի մասին փոքր ինչ ուշ տեղեկություն կհրապարակեն:

Նշենք նաև, որ դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: