Հայերեն   English   Русский  

​Հռոմում գործադուլի է մասնակցում աղբահավաք ծառայության աշխատակիցների 75 տոկոսը


  
դիտումներ: 264

Արհմիությունների համընդհանուր գործադուլին, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում է Հռոմում, մասնակցում է քաղաքային աղբահավաք ծառայության աշխատակիցների 75 տոկոսը:

Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Mediase-ին:

Այդպիսով գործադուլը կարող է քաղաքացիների համար ոչ միայն երթևեկության խնդիրներ առաջացնել: Ինչպես ավելի վաղ հայտնել է REGNUM-ը, պատմության առաջին արհմիությունների համընդհանուր գործադուլին Հռոմում մասնակցում են, ի թիվս այլոց, հանրային՝ քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատակիցները:

Արհմիություններն անբավարար են համարում Հռոմի վարչակազմի աշխատանքը Վիրջինյա Ռաջիի ղեկավարությամբ: Առանցքային խնդիրները, որոնք, իրենց կարծիքով, քաղաքապետարանը չի կարողանում հաղթահարել, հատկապես աղբահանությունն է և քաղաքային տրանսպորտի աշխատանքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: