Հայերեն   English   Русский  

witter-ը վավերացրել է Սիրիայում քուրդ հրամանատարի միկրոբլոգը` տրամադրելով պաշտոնական կարգավիճակ


  
դիտումներ: 450

Աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական մեդիա գործիքներից համարվող Twitter-ը պաշտոնապես վավերացրել է «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) հրամանատար Մազլում Քոբանի Աբդիի միկրոբլոգը` տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստաստող կապույտ նշանը:

Այդպիսով Սիրիիայի հյուսիսի քրդական ուժերի հրամանատար Քոբանիի թվիթթերյան միկրոբլոգը ներառվել է վավերացված միկրոբլոգների ցանկում: Այժմ Մազլում Քոբանիի միկրոբլոգը ունի 47.000-ից ավել հետևորդ:

Թուրքական աղբյուրի պնդմամբ` Շահին Ջիլո կեղծանվամբ հայտնի Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: