Ֆրանկոյի երկրորդ հուղարկավորությունը
Վերահուղարկավորման նախաձեռնությունն անցյալ տարի հաստատեց խորհրդարանը, իսկ այս տարի սեպտեմբերին հավանություն տվեց Իսպանիայի գերագույն դատարանը:
Ֆրանկոյի աճյունը Մադրիդի Էլ Պարդո շրջանում գտնվող Մինգորրուբիո գերեզմանոց է հասցվել ուղղաթիռով:
Արարողությանը եկել էին մասնակցելու հարյուրավոր մարդիկ, որոնք ֆրանկոյական կարգախոսներ էին վանկարկում: Նրանք պարզել էին պաստառներ «Շնորհակալություն, Ֆրանկո» գրությամբ և ողջունում էին հայտնի ֆաշիստական շարժումով: Ֆրանկոյի թոռը արտաշիրիմումը համարեց քաղաքական քարոզչություն և սրբապղծում: Ազգականները ցանկացել են աճյունը տեղափոխել Մադրիդի Ալմուդենա տաճար, սակայն ստացել են կառավարության մերժումը:
Վերահուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել փակ կարգով: Ներկա են եղել միայն Ֆրանկոյի մերձավորները: