Հայերեն   English   Русский  

​Իսկ «ստուկաչի» ու ահաբեկչի՝ շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի ձայնագրությունը կա՞


Արեգնազ Մանուկյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 1208

Տարիներ շարունակ շահարկման և որպես մեղքի ապացույց թմբկահարվել է այն, թե ո՞ւր է 1999թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայտնի առանձնազրույցի ձայնագրությունը, ինչո՞ւ չի արվել կամ ինչո՞ւ է այն թաքցվում կամ անհետացել։

Իսկ ահա մեր օրերում «թավշա» իշխանության «ստուկաչը» հանդիպում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր ահաբեկչի հետ, շուրջ երկու ժամ մտերմիկ զրուցում են, «ստուկաչն» ահաբեկչին թերևս պատմում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որ հիմա իր տեսակն է պահանջված, որ «նոր» Հայաստանում ահաբեկիչներն այլևս ապստամբներ են կոչվում, և համոզում է ահաբեկչին դառնալ իր նման «լավ տղա» ու ազատության դիմաց «ստուկաչություն» անել։

Թե ինչ պայմանավորվածության են եկել, «կլիենտը» հեղափոխվել է, թե ոչ, ցույց կտան «թավշա» իշխանության հետագա գործողությունները։

Այժմ ասածս այլ է՝ իսկ «ստուկաչի» ու ահաբեկչի՝ շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի ձայնագրությունը կա՞։ Եթե չկա, ապա ինչո՞ւ չի արվել, իսկ եթե կա, ապա ինչո՞ւ չի հրապարակվում։

Հա, մի բան էլ։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 20 տարվա մեջ առաջին անգամ այդ ահաբեկչին հանդիպելու ու առանձնազրույց ունենալու «պատիվը» բարձրագույն իշխանության կողմից ընձեռվեց հենց այս թավշա «ստուկաչին» , չէ՞ որ այլ՝ առավել ևս անաչառ և իշխանությունների դուդուկի տակ չպարող որևէ մեկի պարագայում օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող մուտք գործել անգամ մեկուսարան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: