Հայերեն   English   Русский  

Ողջի գետը կրկին աղտոտվել է. ՀԲՃ


  
դիտումներ: 154

Ողջի գետը կրկին աղտոտվել է: Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը:

«Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։

Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ»-գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: