Հայերեն   English   Русский  

Կցանկանամ մնալ. Արման Սարգսյանը` ոստիկնապետի պաշտոնը զբաղեցնելու մասին


  
դիտումներ: 112

Այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ասաց, որ վարչապետն իրեն ասել է, որ իր հետագա պաշտոնավարման հարցին կանդրադառնան երկուստեք արդյունքներն արձանագրելուց հետո:

Հարցին, թե ցանկություն կա պաշտոնավարումը շարունակել արդեն որպես ոստիկանապետ, նա նշեց. «Ես կանեմ հնարավորը, որպեսզի իմ ծառայողական պարտականությունները կատարեմ բարեխղճորեն և ավելի լավ: Բնականաբար, եթե համաձայնվել և զբաղեցնում եմ պաշտոնը, անկասկած, կցանկանամ մնալ, շարունակել պաշտոնավարել, բայց դա որոշողը ես չեմ, ես միայն բարձր պատասխանատվությամբ իմ պարտականությունները կատարողն եմ, ինչը որ անելու եմ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: