Բռնցքամարտի օլիմպիական հավաքականը կկազմավորվի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով
դիտումներ: 534
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ` մրցաշարի արդյունքներով կընտրվեն լավագույն մարզիկները և կկազմավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին:
Մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով կստեղծվի աշխատանքները համակարգող խումբ, որը կիրականացնի կազմակերպչական հարցեր, կապահովի մրցավարական բարձր մակարդակ, մրցավարներ կհրավիրվեն նաև արտերկրից:
Աշխատանքները համակարգող խմբում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո: