Ճապոնիայում 100 մարդ է զոհվել, 4,5 հազար մարդ էլ չի կարողանում տուն վերադառնալ
դիտումներ: 225
Ըստ Ճապոնիայի պրեֆեկտուրաների ընդհանրացված տվյալների՝ հոկտեմբերի սկզբից վատ եղանակի պատճառով զոհվել է 98 մարդ: Եվս 10 մարդ համարվում է անհետ կորած:
Հոկտեմբերի 27-ին Ճապոնիայի կառավարության մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Հագիբիս» թայֆունից հետո գրեթե 4,5 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ: Այդ մարդիկ մինչև հիմա պատսպարված են տարհանման կենտրոններում, որոնք ստեղծվել են տարերային աղետի ժամանակ: