Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ցուցակները համընկնում են


  
դիտումներ: 1975

Մի զարմանալի օրինաչափություն է նկատվում. Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի համար մենք պարտական ենք մեր ժողովրդին և այն տասնյակ հազարավոր հերոսներին,

որոնք առողջության, կյանքի գնով կերտեցին այդ հաղթանակը: Բայց ռազմական գործողություններն ունեցել են նաև ղեկավարներ, որոնց որոշումների արդյունքում ենք նաև այդ հաղթանակն ապահովել: Հայաստանում պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարներ են եղել Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյան և Սերժ Սարգսյանը: Արցախում գլխավոր ղեկավարները Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանն էին: Բացի դրանից, Արցախում և Հայաստանում կային 15-20 փայլուն ռազմական գործիչներ, հրամանատարներ՝Վիտալի Բալասանյան,Յուրա Խաչատուրով և այլն, որոնք մեծ դեր կատարեցին ռազմական որոշումներ ընդունելու, ռազմական գործողություններ իրականացնելու և բանակը ձևավորելու ժամանակ:

Եվ ահա այսօր այդ մարդկանց մի զգալի մասը, որոնք ողջ են, հայտնվել են հարվածի տակ:

Կարծում ենք, որ եթե Ադրբեջանը մի ցուցակ պատրաստեր, թե ում կուզենար չեզոքացնել կամ վերացնել Հայաստանում, ապա այդ ցուցակում եղած անունները կհամընկնեին այն գործիչների հետ, որոնք այսօր հարվածի տակ են: Դա պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: