Հայերեն   English   Русский  

Մեր ընտանքիում ոչինչ չի փոխվել. Գեղարքունիքի մարզպետը աշխատավարձերի բարձրացման մասին


  
դիտումներ: 234

Պատմության մեջ առաջին անգամ մարզպետարանների եւ պետական կառավարման համակարգի աշխատողները 2019 թվականին ստաբիլ բարձր աշխատավարձ են ստանում։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հարցին՝ արդյունավետության առումով ինչ է փոխվել, նա նշեց․ «Մեր ընտանքիում ոչինչ չի փոխվել»,-բայց հավելեց, որ համակրգում դրական արդյունքը նկատելի է։

Մարզպետը իր կատարած աշխատանքի մասով ասաց, որ «1500 հա վարելահող է ազատագրել նախկին գյուղապետերից։ Մարզում ասֆալտապատվում է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը երբեք նախկինում ասֆալտապատված չի եղել»։

Սանոսյանը ասաց, որ մարզպետարանում կրճատումներ սպասվում են, իսկ մինչև այս նախկին 3 փոխմարզպետներից մնացել է 1 փոխմարզպետ, իսկ մնացած աշխատակազմը կկրճատվի տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումից հետո։

Հարցին՝ ինչո՞ւ էր մարզպետը պատվոգրով պարգեւատրել իր դստերը, նա պարզաբանեց․ «Մայիսի 11-ին բիզնես ֆորում էր կազմակերպվել, մոտ 20 կամավորներ օգնում էին ֆորումի կազմակերպման հարցերում։ Այդ 20-ի թվում նաեւ իմ աղջիկն էր։ Բոլոր 20-ին եւ մյուս օգնողներին տվել ենք պատվոգիր։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ աննորմալ է, որ բոլորի պես իմ երեխային տվել ենք պատվոգիր, ուրեմն նրանք ռասսիստական վերաբերմուքն ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: