Հայերեն   English   Русский  

Արման Բաբաջանյանը և Նաիրի Հունանյանը համատեղ աշխատանքային կենսագրություն ունեն. և ոչ միայն.Փաստ


  
դիտումներ: 448

Արման Բաբաջանյանի սևեռումը Վազգեն Մանուկյանի վրա բոլորի ուշադրությունը սևեռեց ինքզինքն անկախ պատգամավոր ներկայացող Բաբաջանյան երևույթի վրա:

Իր կյանքի դրվագներն այս օրերին՝ վրա-վրա և մեծ հրճվանքով ինքն է բացահայտում՝ ամբողջացնելով իր կերպարի բնութագիրը: Ասենք, այն, որ նա և Նաիրի Հունանյանը ընդգրկված են եղել Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում, երկուսի մասին էլ շատ հետաքրքիր մանրամասն է հաղորդում : Բնականաբար, ոչինչ չի խանգարում մեզ վերլուծաբար անդրադառնալու նրա կենսագրությանը, որի տողատակերում լիքը թաքուն բաներ կան: Ամեն դեպքում, մենք գրեթե առանց թեականության կարող ենք ասել, որ ինքն ու Նաիրի Հունանյանը նույն կենտրոնից են Դեմիրճյանի շտաբում ներդրվել:

Հետագայում էլ՝ նրանցից մեկին ըստ ամենայնի՝ ԱՄՆ, մյուսին Ղրիմ են գործուղել՝ տարբեր ծառայությունների գործակալներ դարձնելով: Այն, որ Արման Բաբաջանյանի անունը ԱՄՆ հետախուզական ծառայություններ մատուցող ընկերության ինֆորմատորների ցանկում է, արդեն այսօր գաղտնազերծվեց շատերի համար: Ինչ վերաբերվում է Նաիրի Հունանյանին, ապա վերջինիս երկարատև գործուղումը Ղրիմ և Թուրքիա հայտնի է, որոնց հաջորդեց Հունանյանի և նրա բանդայի ահաբեկչական գործողությունը ԱԺ-ում:

Ընդհանրապես, ադրբեջանա-թուրքական ականջները այս երկուսի կյանքում բավական երևացող են, ինչը թույլ է տալիս, թերևս, Բաբաջանյան-Հունանյան հանդիպումը ոչ այլ ինչ, քան՝ մեկ ընդհանուր կենտրոնից կառավարվող ընկերների, կամ՝ երկու գործակալների հանդիպում համարել:

Արման Բաբաջանյանի , «Լուսավոր Հայաստանից» դուրս կյանքն էլ ուսապարկով սկսվեց: Ինչպես Փաշինյանինն էր սկսվել: ՈՒսապարկը մի տեսակ նշան է՝ նոր ճանապարհ դուրս գալու և այդ ճանապարհի կարևոր կետերից մեկն էլ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու թեման շրջանառելու համատեքստում էր նրա՝ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը՝ ճշտելու համար՝ վերջինս իր մասին ի՞նչ է հիշում և ի՞նչ չի հիշում:

Հիմա, նա հանդիպեց և բնավ ոչ իմիջիայլոց հայտարարեց, թե՝ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում: Բոլորովին ոչ պատահաբար բարձրաձայնեց, թե՝ մթագնումներ է ունենում և այլն: Այսինքն, տպավորությունն այնպիսին է, որ նույն Արման Բաբաջանյանը Նաիրի Հունանյանի հետ առանձին պարզաբանման հարց ուներ և հիմա իր միսիան սկսելուց առաջ հանդիպեց, որ ճշտի: Ասենք՝ բազում անուններն տված կլինի ոճրագործը, քանի որ ժամանակի մամուլը գրում էր, որ Հայաստան գալով շատերին էր հանդիպել, որոշները մերժել էին հանդիպել, ավելին, ԱԺ-ում տարբեր անուններ էր տվել՝ միգուցե՝ հիմնական հետքը կորցնելու համար:

Իսկ թե ինչու Վազգեն Մանուկյանի անունը հենց հիմա տվեց Բաբաջանյանը, պարզից էլ պարզ է: Վախը, վախն է պատճառը՝ ներկա իշխանություններին համակած վախը: Վազգեն Մանուկյանն այսօր որոշակիորեն համախմբող կենտրոն էր դարձել, իսկ ՀՀՇ հետնորդները 1996-ից գիտեն՝ թե ինչ լիցքեր կարող է ունենալ ընդդիմությունը: Նրանց հոգևոր հայրերը պատմել են 96-ի արդար ընտրությունների և Վազգեն Մանուկյանի հաղթանակի մասին:

«Նեչիստայա» կասեր՝ հայտնի ֆիլմի հերոսը:

Հեղինակ՝ Մ. Մինասյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: