Հայերեն   English   Русский  

Մենք պատմություն կերտեցինք.Քիմ Քարդաշյան


  
դիտումներ: 201

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ: Քարդաշյանը նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկությանարդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչողբանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը,ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Նախքան բանաձևի ընդունումը աշխարհահռչակ հեռուստաաստղը կոչ էր արել ամերիկահայերին՝ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: