Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հաստատում են ՀՀ ՊՆ մամուլի կենտրոնից։
Հայտնում են, որ լուրջ հետևանքներ, տուժածներ չկան։