Հայերեն   English   Русский  

Սուր բարձրացնողը սրից է ընկնում


Գևորգ Գևորգյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 238

Իրավական ընթացակարգի նշույլներ անգամ չպարունակող մեղադրանքների արագությունը, շտապողականությունը աբսուրդի սահմաններից է նույնիսկ անցել, իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն:

Հիմա էլ թիրախավորել են Վազգեն Մանուկյանին, ընդ որում հետևյալ սցենարով՝ պատգամավորի միջնորդությամբ, ոճրագործ ահաբեկչի խոսքով, Նիկոլի ախորժակով: Եթե հաշվի առնենք, թե որ ուժերն են այս իշխանության հենարանը. Սասնա ծռեր, սորոսկան հատված, ԼԳԲՏ համայնք, աղանդավորական կառույցներ, ապա հասկանալի է դառնում, որ ապազգային ուժերի պետությունը քանդելու, ազգի ողնաշարը կոտրելու ծրագիրը իր վերջնաժամկետին (deadline) է մոտենում, քայլածները ցայտնոտի մեջ են, հաշվետու են իրենց իշխանության բերած կենտրոնների առջև: Երազում թե արթմնի՝ արդեն ողնաշարով են զգում. Սուր բարձրացնողը սրից է ընկնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: