Հայերեն   English   Русский  

​Կատալոնիան երբեք անկախ չի լինի. Պեդրո Սանչես


  
դիտումներ: 511

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը Antena 3-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք չի լինի, այլ համակեցությունը: Մենք ականտես ենք անկախության շարժման ձախողմանը քաղաքական տեսանկյունից»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ է երկխոսության տարածաշրջանային իշխանությունների հետ ժողովրդավարական օրենքների շրջանակում::

2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորության կազմից դուրս գալու մասին քվեարկություն է տեղի ունեցել: Մադրիդը սկզբից ևեթ անօրինական համարեց հանրաքվեն և հրաժարվեց ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը անկախ հանրապետության հռչակման մասին բանաձև ընդունեց: Ի պատասխան երկրի իշխանությունները գործի դրեցին սահմանադրության 155-րդ հոդվածը, որը մինչ այդ երբևէ չի կիրառվել և թույլ է տալիս սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:

Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել: Մադրիդը բազմիցս է հայտարարել, որ նման բան թույլ չի տա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: