Հայերեն   English   Русский  

«Սպայկա»-ի 2 մեքենան Լարսի անցակետում պահել են բեռի ռիսկային լինելու պատճառով. նախարարություն


  
դիտումներ: 201

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություն է տարածել «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենային ժամանակավոր բաց չթողնման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:

Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ»,-գրել է Օհանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: