Հայերեն   English   Русский  

Մարդ կա կյանքում հեծանիվ չի նստել, այսօր ինքնաթիռից չի իջնում. ԲՀԿ պատգամավոր


  
դիտումներ: 1001

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իշխանությունները, ուժային կառույցներն անընդհատ հայտարարում են, որ մարդիկ են բռնել,

գումարներ են գանձել, բայց այդպես էլ չի երևում, թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները:

«Թանկարժեք ավտոմեքենա, կառավարական առանձնատների վերանորոգում… պետական պաշտոնյա կա, այդ թվում ԱԺ-ում, որ տնից դուրս է գալիս, ոչ մի երաշխիք չկա, որ առանց կողմնացույցի տան տեղը կգտնի, հետ կգա իրենց տուն: Մարդիկ զվարճանում են, ուրախանում են, իսկ ժողովուրդն այս ամենից ի՞նչ է շահել: Եթե ժողովուրդը չի շահում, ուրեմն կառավարություն գոյություն չունի:

Մարդ կա կյանքում հեծանիվ չի նստել, այսօր ինքնաթիռից չի իջնում: Իհարկե, այս մարդիկ իրենց լավ են զգում, բայց արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համար է հեղափոխությունն արվել»,-ասաց նա:

Գևորգ պետրոսյանը կոչ արեց այլեւս մարդկանց չկերակրել տեսարաններով. «այսօր սրան ձերբակալեցին, վաղը նրան: Ժողովուրդն արդեն զզվել է ձերբակալությունների թեմայից: Ոչ մի առաջընթաց չկա արտաքին քաղաքական ոլորտում. Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, Թուրքիան սպառնում է, սահմանին կրակում է, Վենետիկի հանձնաժողովն ապտակում է. ո՞րն է առաջընթացը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: