Հայերեն   English   Русский  

Բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն դրամի սարքավորումներ է նվիրել զինվորական հոսպիտալին


  
դիտումներ: 245

«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին: Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար եւ լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ:

Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին: Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաեւ կայազորային հոսպիտալներ: Մանրամասները` տեսանյութում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: