Հայերեն   English   Русский  

Եվրոպայի խորհրդի անդամները որևէ համոզիչ փաստարակ չբերեցին, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան. Պետրոսյան


  
դիտումներ: 152

Անկեղծ ասած ինձ համար էլ անհասկանալի էր, թե ինչու էր գաղտնի անցկացվում քննարկումը, բայց գաղտնիության ռեժիմը չխանգարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամներին ասել այն, ինչի համար եկել էինք: Այս մասին հայտարարեց ԲՀԿ պագամավոր Գևորգ Պետրոսյանը Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում-քննարկումից հետո՝ մոտենալով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մարդկանց:

«Մենք նահանջի տեղ չունենք: Ես, իհարկե, հարգելով Վենետիկի հանձնաժողովի անդմաներին՝ պետք է խոստովանեմ, որ իրենք որևէ համոզիչ փաստարակ չբերեցին, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Մեզ համար ամենակարևորը մեր ժողովրդի շահն է»,-ասաց Պետրոսյանը:

Վերջինս նշեց, որ իրենց բազմաթիվ հարցերին Եվրոպայի խորհրդի անդամները այդպես էլ չեն կարողացել լիարժեք պատասխաններ տալ:

«Մենք հարցրինք ՀՀ օրենսգրքի մեջ կա այնպիսի բաց, որը հնարավոր է լրացնել Ստամբուլյան կոնվենցիան ընդունելով, ոչ մի պատասխան, հարցրինք՝ դուք ունեք փաստ, որ որևէ բռնության ենթարկված կին դիմել է ոստիկանություն, առկա է եղել բռնության մասին փաստը, բայց գործի հարցումը մերժվել է համապատասխա իրավադրույթի բացակայության պատճառով, ոչ մի պատասխան, որովհետև չի եղել նման բան»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները չեն ներկայացրել որևէ վիճակագրություն, որ եվրոպական այն երկրները, որոնք ընդունել են կոնվենցիան, ունեն բռնության նվազում:

Պետրոսյանը ասաց, որ այդ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորները ևս նույն դիրքորոշումներն են հայտնել՝ «ի պատիվ իրենց»:

«Ես այնտեղ որևէ դեմ կարծիք մեր դիրքորոշմանը չլսեցի»,-ասաց ԲՀԿ պատգամավորը՝ տեղեկացնելով, որ «Իմ քայլից» մասնակցում էին, մասնավորապես, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Ռուբեն Ռուբինյանը:

Գևորգ Պետրոսյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական կհամարի այդ կոնվենցիան, քանի որ ՍԴ-ն «համալրված է ավանդապաշտ մարդկանցով»: Նա պարզաբանեց, որ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի կոնվենցիան, այն չի կարող վավերացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: