Հայերեն   English   Русский  

«Արփի լիճ» ազգային պարկի տնօրենն ազատման դիմում է գրել


  
դիտումներ: 132

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Որպես ազատման պատճառ Սիմոնյանը նշել է առողջական խնդիրները:

Հովսեփ Սիմոնյանի խոսքով՝ ազատման դիմումը դեռ չի մակագրվել, հրամանը դեռ չկա։

Հիշեցնենք, որ Հովսեփ Սիմոնյանը 2016 թվականի մարտին նշանակվել էր Շիրակի մարզպետ, իսկ 2017 թվականի հունիսին մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն և պաշտոնավարել մոտ 2,5 տարի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: