Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայում
դիտումներ: 511
Լրագրողները նշում են, որ զինվորական պարեկները ձեռնամուխ են եղել Եփրատից արևելք ընկած շրջանի դիտարկմանը:
Հիշեցնենք, որ առաջիկա համատեղ պարեկության մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ համատեղ պահակախումբը կստուգի Սիրիայի հյուսիս-արևելքում 30-կիլոմետրանոց անվտանգության գոտին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ դա արվել է ժամկետից շուտ: