Հայերեն   English   Русский  

​Ռադայի կոմիտեի նախագահը «Ժողովրդի ծառա» խմբակցությունից լքել է իր պաշտոնը սեքս սկանդալի պատճառով


  
դիտումներ: 479

Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ, նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Բոգդան Յարեմենկոն որոշել է հեռանալ իր պաշտոնից սեքս ծառայության հետ հեռախոսային նամակագրության պատճառով, որը նա վարել է խորհրդարանի նիստերի դահլիճում:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքում:

«Ուկրաինական խորհրդարանն ինձնից, իսկ ուկրաինական լրագրությունը, ի դեմս «Բուկվա» կայքի, Ուկրաինայի քրեական օրենսգրքի 163-րդ և 182-րդ հոդվածներից փրկելու նպատակով և հաշվի առնելով խորհրդարանի երեք խմբակցությունների ճղճիմ շանտաժը՝ ես դիմում եմ ներկայացրել կոմիտեի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին»,- գրել է նա: Հայտնել է նաև, որ այդ որոշումն ընդունել է խորհրդարանի գործընկերների ճնշման հետևանքով:

Բանն այն է, որ Ուկրաինայի լրագրողները Ռադայի նիստի ժամանակ նկարել էին Յարեմենկոյի հեռախոսը, երբ նա նամակագրություն էր վարում անհայտ աղջկա հետ: Պատգամավորը փորձում էր պայմանավորվել նրա հետ փողի դիմաց սեքս ծառայություն մատուցելու համար: Հետագայում Յարեմենկոն հայտարարել է, որ դա եղել է սադրանք իր կողմից: Նա պնդել է, թե իբր իմացել է, որ իր հեռախոսը նկարում են, և այդ կերպ ցանկացել է դաս տալ ԶԼՄ-ների՝ չափից ավելի հետաքրքրասեր ներկայացուցիչներին: Այնուհետև Յարեմենկոն հեռացրել է ֆեյսբուքյան այն գրառումը, թե միտումնավոր է ցույց տվել լրագրողներին նամակի տեքստը, և տեղադրել է նոր գրառում՝ ներողություն խնդրելով կնոջից, երեխաներից, խմբակցությունից և նախագահից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: