Հարցեր Հ1-ի ղեկավարությանը
Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում
Շուրջ մի քանի ամիս քննարկվում է Սահմանադրական Դատարանի շուրջ արհեստականորեն առաջացած թնջուկը։ Ողջ հասարակությունը՝ քաղաքական,հասարակական գործիչներ, իրավաբաններ քննարկում են հարցը։ Իմ համոզմամբ, ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի ընդդիմախոսները հարցին մոտենում են, ոչ թե ըստ Սահմանադրության և օրենքների, այլ ըստ իշխանական քմահաճույքների։ Ինչևէ, հարցս ուղղում եմ, արդեն «իսկապես» Հանրային դարձած 1-ին հեռուստաընկերության ղեկավարությանը․
-ՍԴ-ի շուրջ առաջացած թնջուկի հարցով, ինչու՞ են հրավիրվում և « դեմքի լուրջ» արտահայտությամբ վերլուծություններ անում միայն ՍԴ-ի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի ընդդիմախոսները։
-Ինչու՞ են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և նրա դիրքորոշումը պաշտպանող գործիչները հարցազրույցներ տալիս ոչ թե Հ1-ի տարբեր ձևաչափի( լուրեր, Օրակարգ և այլն) հաղորդումներին, այլ ոչ այնքան մեծ լսարան ունեցող մասնավոր հեռուստաընկերություններին։ Չէ՞ որ Հրայր Թովմասյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է և հանրությանը հետաքրքիր է նաև նրա տեսակետը։