2020 թվականի պետբյուջեի նախագծով քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դրամ 2019-ի 964,1 մլն-ի դիմաց, ինչը 15,5 տոկոսով ավելի է։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Միևնույն ժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 843 մլն դրամ, ինչը 44 մլն-ով ավելի է, քան 2019-ին։
Նախարարի խոսքով՝ հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում միայն մեկ հիմնական խնդիր՝ ապահովել աշխատակազմի ֆունկցիոնալությունը։