Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ»․ Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ՝ փակ հանդիպումից


  
դիտումներ: 272

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տեւած այդ դռնփակ հանդիպումից։

Նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, եւ բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։

Նաեւ բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։

Քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք պատգամավորները ծանոթացել են կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ եւ խոսել այդ մասին: Փաշինյանն, ի դեպ, ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է: Որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: