Հայերեն   English   Русский  

BP-ն դարձել է TANAP-ի բաժնետեր


  
դիտումներ: 573

Մարտի 13-ին SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն), BP (British Petroleum) ընկերությունը և BOTAŞ թուրքական ընկերությունը TANAP-ի (Անդրատլանտյան գազատար) շրջանակներում պայմանագիր են ստորագրել, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով թուրքական “Անադոլու” գործակալությանը:

Ըստ այդ պայմանագրի` BP-ն 12% բաժնեմասով դառնում է TANAP-ի բաժնետերերից մեկը: BOTAŞ-ը կստանա 30%, իսկ SOCAR-ը` 58% բաժնեմաս:

TANAP ծրագրով նախատեսվում է ադրբեջանական “Շահ Դենիզ” գազի հանքավայրից Թուրքիայի ամբողջ տարածքով մինչև Հունաստանի սահմանները գազ արտահանել: Թուրքիա ադրբեջանական գազը կտեղափոխվի Վրաստանի սահմանով:

Մարտի 17-ին Թուրքիայիում` Կարս քաղաքում, կկայանա TANAP-ի հիմնարկեքի արարողությունը: Այն շահագործման կհանձնվի 2018 թվականին:

Ըստ կայքի` ծրագրի ընդհանուր ծախսերը գնահատվում են 11 մլրդ դոլար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: