Ջոնսոնը լեյբորիստների առաջնորդին համեմատել է Ստալինի հետ
Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ միտքը Միացյալ Թագավորության վարչապետը հայտնել է The Daily Telegraph թերթի համար գրած հոդվածում:
Ջոնսոնի համոզմամբ՝ ժամանակակից լեյբորիստների ողբերգությունն այն է, որ նրանք «ատում են շահույթ ստանալու ձգտումը» և կբարձրացնեն հարկերը, որով «կխարխլեն պետության բարգավաճման հիմքերը»:
Ընդ որում, համոզված է վարչապետը, լեյբորիստները «ձևացնում են, թե իրենց ատելությունն ուղղված է սոսկ որոշակի միլիարդատերերին, և նրանք մատնացույց են անում մարդկանց այնպիսի բավականությամբ, որ չի եղել այն ժամանակներից ի վեր, երբ Ստալինը հետապնդում էր կուլակներին»:
Մինչ այս Կորբինը հանդես էր եկել Բորիս Ջոնսոնի և նրա կուսակցության քաղաքականության խիստ քննադատությամբ: Կորբինի խոսքով՝ պահպանողականները ցանկանում են իրականացնել բրեքսիտը, որպեսզի «ստերոիդներով սանձազերծեն թետչերիզմը»:
Կորբինը վստահ է, որ Ջոնսոնը մտադիր է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրում հաստատել «տնտեսության կառավարման ապակարգավորվող ամերիկյան մոդել»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Բրիտանիայում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: