Վենետիկում կանցկացվի հերթական հանրաքվեն Իտալիայից անկախանալու հարցով
Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Վենետիկում վաղուց են հասունացել անջատողական տրամադրությունները, տեղի բնակիչներին հոգնեցրել են զբոսաշրջիկների հոսքերը և ծովագնացության ահռելի նավերը, որոնք շարունակ մտնում են ծովալճակ: Վենետիկցիները կարծում են, որ եթե ինքնիշխանություն ձեռք բերեն, կկարողանան կարգավորել զբոսաշրջությունը:
Սակայն քաղաքի պաշտոնական իշխանությունները՝ հանձին Լուիջի Բրունյարոյի, կոչ են անում չքվեարկել այդ հանրաքվեում: Քաղաքապետարանը ցանկանում էր առհասարակ հանրաքվե չանցկացնել, սակայն ինքնավարության կողմնակիցները կարողացան պաշտպանել իրենց իրավունքները դատարանում:
Այսուհանդերձ քաղաքապետը հույսը չի կորցնում, որ քվեարկությունը կձախողվի, և արդեն զբոսաշրջության տուրք է մտցրել, որից հավաքված գումարները մտադիր է ուղղել քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը:
Հիշեցնենք, որ 1970 թ. ի վեր չորս հանրաքվե է անցկացվել Վենետիկին ինքնավարություն շնորհելու հարցով, սակայն ոչ մեկը դրական արդյունք չի ստացել: