Հայերեն   English   Русский  

Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է. Դիանա Գալոյան


  
դիտումներ: 327

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այս օրերին հնչող հայտարարություններին:

«Կարծում եմ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ օրենքի նախագիծը ոչ թե արգելում կամ սահմանափակում է «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» առարկաների դասավանդումը, այլ դրանց դասավանդումը համարում է ոչ պարտադիր: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բուհ կարող է ինքնուրույնաբար որոշել, թե որքանով է այս կամ այն առարկան ծառայում մասնագիտության և կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանը: Գործող օրենքը, պարտադիր համարելով այդ առարկաների դասավանդումը, այնուամենայնիվ, որևէ ժամանակ դրանց դասավանդման համար չի սահմանում, ինչը նշանակում է, որ որոշ բուհերում առարկան կարող է դասավանդվել 1 կիսամյակ, մյուսներում՝ 4: Ավելին՝ նույնիսկ տնտեսագիտություն մասնագիտության տարբեր ուղղությունների համար հայոց լեզվի դասավանդումը կարող է ունենալ տարբեր նշանակություն: Եթե օրինակ կառավարման, մարքեթինգի մասնագետների համար այն մեծ անհրաժեշտություն ունի՝ ընդհուպ մինչև հռետորական արվեստին տիրապետելը, ապա հաշվապահների և վիճակագիրների համար այդպես չէ: Ուստի, այս հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է, որը ավելի ընդունելի մոտեցում է, քան պարտադրանքը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: