Մոնիկա Բելուչին խոստովանել է ամուսնալուծությունից հետո իրեն ողջ և ազատ զգալու մասին
"HELLO!" ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Բելուչին առանց ամուսնու կյանքը որպես ազատ է որակավորել և պատմել դստրերի հանդեպ ունեցած ահռելի սիրո մասին: Նա վստահ է, որ միայնակ կանայք ոչ թե միայնակ են, այլ ուղղակի ազատ են:
Բացի այդ դերասանուհին պատմել է, որ գրեթե մինչև 40 տարեկան հասակում չափազանց եսսասեր է եղել երեխաներ լույս աշխարհ բերելու մասին մտածելու համար:
Դերասան Վենսեն Կասելից տարիներ առաջ ամուսնալուծված Մոնիկան հայտարարել է, որ այժմ իրեն ողջ և ազատ է զգում: Նա անկեղծորեն երջանիկ է, որ ամուր առողջություն և հրաշալի երեխաներ ունի, որոնք իր կյանքի յուրաքանչյուր օրը երջանկացնում են և իմաստավորում:
20 և 30 տարեկան հասակում նա պատրաստ չէր նման հսկայական պատասխանատվության և մասամբ դրա պատճառը համարում է այն հանգամանքը, որ ընտանիքի միակ երեխան է եղել, իսկ դա միշտ մարդկանց եսասեր է դարձնում:
Սակայն հենց ճակատագիրը դերասանուհուն դուստր նվիրեց, նա ևս մեկ երեխա ցանկացավ ունենալ, որին ծննդաբերեց 45 տարեկան հասակում: Դերասանուհին գտնում է, որ դա մեծ հաջողություն է: