Միջին տարիքի կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս. ուշագրավ դեպք
դիտումներ: 336
Բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթի վատ շնչառությունից: Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ: Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտվել է խոռոչում: Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն: Կինն իրեն արդեն լավ է զգում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն