Բոլիվիայի երեք քաղաքներում ոստիկանությունը միացել է ընտրությունների արդյունքների դեմ ցույցերին
Ըստ El Deber և La Razon թերթերի՝ առաջինն ընդվզել են Կոչաբամբա քաղաքի ոստիկանները:
Նրանց տվյալներով՝ ոստիկաններն առաջինն ընդվզել են Կոչաբամբա քաղաքում: Նրանց միացել են երկրի ամենախոշոր քաղաքի՝ Սանտա Կրուսի իրավապահ մարմինների աշխատակիցները: La Razon-ի տեղեկություններով՝ ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով հանդես են եկել նաև Բոլիվիայի սահմանադրական մայրաքաղաք Սուկրայի ոստիկանները:
Իրավապահների մասնակցությունը ընդվզումներին հանգեցրել է Կոչաբամբայի ոստիկանության ղեկավար Ռաուլ Գրանդիի հրաժարականին: Նրան փոխարինել է գնդապետ Խաիմե Սուրիտա Տրուխիլյոն:
Նախագահական ընտրություններն անցկացվել են հանրապետությունում հոկտեմբերի 20-ին: Ըստ առկա տեղեկատվության, որը հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը, հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, հայտարարել է, որ չի ընդունում նախագահի հաղթանակը առաջին փուլում: Կամարտահայտության արդյունքների հրապարակումից հետո Բոլիվիայում բռնկվեցին բողոքի ցույցեր և գործադուլներ սկսվեցին: Մորալեսը արտակարգ դրություն հայտարարեց և ընդդիմությանը մեղադրեց պետական հեղաշրջման փորձի համար: