Հայերեն   English   Русский  

Կամերային նվագախումբը հանդես եկավ երեք ճանաչված սաքսոֆոնահարների հետ


  
դիտումներ: 157

Երեք տաղանդավոր և ճանաչում վայելող սաքսոֆոնահարներ նոյեմբերի 10-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Sax Time խորագրով համերգային երեկոյի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Համերգին ելույթ ունեցան Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում միավորվեցին՝ հանրությանը ներկայացնելով սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:

Երեկոյին հնչեցին այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործությունները:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը դրական է գնահատում երեք սաքսոֆոնահարների հետ համագործակցությունը:

«Երեք սաքսոֆոնահարներն էլ, իրոք, վիրտուոզներ են, Հայաստան են եկել տարբեր երկրներից: Նրանք ելույթներով հանդես են գալիս աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ»,-նշում է Հարություն Արզումանյանը՝ ընդգծելով, որ երաժիշտները մշտապես ջերմ ընդունելության են արժանանում բոլոր այն երկրներում, որտեղ ելույթ են ունենում: Հայաստանը ևս բացառություն չէր. սաքսոֆոնահարներին բաց չթողեցին առանց բիսերի՝ Խաչատրյանի և Պիացոլայի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: