Հայերեն   English   Русский  

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


  
դիտումներ: 468

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ քրեական հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, պաշտոնեական կեղծիքին և փաստաթղթերի կեղծմանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղդասարյանի ղեկավարման տարիներին հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ։

Ըստ նախնական տվյալների` վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: