Հայերեն   English   Русский  

ԱԺ հերթական հանցավոր անգործության մասին. Փաստաբան


  
դիտումներ: 55

Մամուլում երկար քննարկվեց իմքայլականների սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերին չմասնակցելու, բայց մնացյալ բոլոր արտոնություններից օգտվելու վերաբերյալ հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ իր գրառումը վերնագրելով «ԱԺ հերթական հանցավոր անգործության մասին»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ոչ վաղ անցյալում էլ անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը նախազգուշական «քսիֆ» ուղարկեց Վահե Գրիգորյանին, նշելով, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր լիազորությունների դադարեցման հարցն է դիտարկում։

Այս ամբողջ բոլոլայի մեջ կարծես միտումնավոր մոռացության է մատնվում այն փաստը, որ Սահմանադրության ու օրենքների պահպանումն ու կիրառումը պետական մարմինների, այս պարագայում ԱԺ-ի պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը։

Կարծես թե մամուլում բավարար համոզվածությամբ ներկայացվեց Վահե Գրիգորյանի կողմից էական կարգապահական խախտման հիմնավորվածությունը, բայց ԱԺ-ն չգիտես ինչու դեռ լուռ է եւ շարունակում է հանցավոր անգործությունը։

Ակնհայտ էական կարգապահական խախտման առկայության պարագայում լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումը ներկայացնելը Ազգային ժողովի պարտականությունն է։

Չմոռանանք նաեւ, որ Վահե Գրիգորյանն ինքը հրապարակային կերպով հաստատել է այն հանգամանքը, որ չի մասնակցում ՍԴ նիստերին, ուստի Ազգային ժողովը պարտավոր է ՀՀ Սահմանադրության 164-րդ, 168-րդ եւ 169-րդ հոդվածների հիման վրա դիմել Սահմանադրական դատարան՝ նրա լիազորությունները դադարեցնելու դիմումով։

Կշարունակի ԱԺ-ն իր հանցավոր անգործությունը թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց աչք փակել չի կարելի այն հանգամանքի վրա, որ ցանկացած հանցավոր անգործություն նույնպես վաղ թե ուշ արժանանալու է համապատասխան իրավական հետեւանքներ առաջացնող գնահատականի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: